32395 դիտում
09:16 01-11-2018
Արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում. Վերջապես Շանթ Հարությունյանը բանտից ազատ կարձակվի. Շահեն Հարությունյան
Այս լուրը հայտնում եմ՝ միևնույն ժամանակ անելով մի քանի նկատառում։ Շանթ Հարությունյանը մարտի 1-ի գործով բանտից ազատ է արձակվել 2009 թ.ին՝ առանց համաներման։ Սա արձանագրված փաստ է։
Արդեն կես տարի է, որ Շանթ Հարությունյանը հրաժարվել է դուրս գալ բանտից՝ պահանջելով քաղբանտարկյալին արժանի արդարացում։ Ու այդ ժամանակից սկսած ժողովրդի և հեռուստատեսության միջոցով կեղծ լուրեր են տարածվում, իբր թե Շանթ Հարությունյանը մարտի 1-ի գործով ընդունել է համաներում։ Սա հերյուրանք է Շանթ Հարությունյանի արդարացի պահանջի և պայքարի նկատմամբ։
Շանթ Հարությունյանը հրաժարվեց լոկ ազատությունից՝ հանուն բարձրագույն իդեալի՝ արդարության։
Բազմաթիվ անգամներ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Շանթ Հարությունյանի պահանջը ճիշտ է և արդարացի։ Սակայն նա ազատ կարձակվի այլ տարբերակներով։ Վերջերս էլ կատակում էր ԱԺ-ում, թե Շանթին սպեցնազով կհանեն բանտից ու դռները կփակեն, որ հետ չվերադառնա։ Եվ արդյունքում տեղի ունեցավ հետևյալը։ Համաներման օրինագծում ավելացվեց մի տող, որում ասվում է, որ համաներումը եթե տարածվում է դատապարտյալի վրա, ապա կալանավորը ուզի, թե չուզի ազատ է արձակվում բանտից։ Եվ այստեղ արդեն կալանավորի համաձայնությունը և ստորագրությունն անհրաժեշտ չէ։ Ստացվում է, որ եթե նոյեմբերի 1-ին ընդունվի համաներման օրինագիծը, Շանթ Հարությունյանը մի քանի օրերի ընթացքում ազատ կարձակվի բանտից։
[url=https://web.facebook.com/permalink.php?story_fbid=1172116329614385&id=100004480862506]Շահեն Հարությունյան[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»