Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Որոշումը կայացրել է ՀԱՊԿ խորհուրդը;
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:
Խաչատուրովը ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել էր 2017 մայիսի 2-ից։