211652_close_icon
views-count39055 դիտում article-date 23:56 02-11-2018

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. մի խումբ անձինք հարձակվել են բժիշկի վրա, ծեծի ենթարկել, երբ նա ավտոմեքենայի մեջ օգնություն է ցուցաբերել քաղաքացուն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 1-ին, Արագածոտնի մարզում բժիշկների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգության փաստով: Ժամը 11:00-ի սահմաններում Արագած գյուղի «Արագած» ամբուլատոր կայանի բակում նույն գյուղի 3 բնակիչներ հարձակվել են Երևանի բնակիչ, նշված ամբուլատոր կենտրոնի բժիշկ, 46-ամյա Հովսեփ Այվազյանի վրա, երբ բժիշկը ավտոմեքենայի մեջ փորձել է հիվանդին օգնություն ցուցաբերել: Ինչպես հայտնում է ֆոտոլարագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք բռունցքներով ու ոտքերով հարվածել են Հ. Այվազյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև հարվածներ են հասցրել դեղատան տնօրեն, 44-ամյա սեդա Ալավերդյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ապարանի ոստիկանները պարզել են, որ հարձակվողներն են Կարոն, Արտակը և Բաբկենը, որոնց ամբողջական տվյալները պարզում են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր