Արտակարգ դեպք՝ Երևանում․ օտարերկրացի մի խումբ անձինք ծեծի են ենթարկել քաղաքացուն, փորձել նստեցնել ավտոմեքենան, սակայն վերջինս դիմադրել է ու նրա մոտից հափշտակել են խոշոր չափի գումար և դիմել փախուստի
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կարապետ Ուլնեցու փողոցում գողության դեպք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացի՝ 40-ամյա Սաիդ Սեիդ Տամանը հայտնել է, որ մարտի 15-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Կարապետ Ուլնեցու փողոցի 147 դպրոցի մոտ վիճաբանել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուրադի, Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիներ՝ 40-ամյա Մայքլ Նաիմի և 26-ամյա Ֆարուկ Էլսաիդ Էլերակինի հետ, որի ժամանակ վերջիններս կյանքի, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք հնչեցնելով ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով իրեն մարմնական վնասվածքներ և փորձել նստեցնել իրենց ավտոմեքենան, սակայն ինքը դիմադրելով չի նստել, որի ժամանակ Մայքլ Նաիմը նրա գրպանից հափշտակել է 1 մլն 150 հազար դրամ և դիմել են փախուստի:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ -Զեյթունի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։