3051 դիտում
09:11 03-11-2018
Վարդան Օսկանյանին արգելել են դուրս գալ երկրից. Սիլվա Համբարձումյանը նրա անունն է տվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ հերթական հաղորդումն է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով` այս անգամ նա Հատուկ քննչական ծառայության քննիչներին կաշառքի գործի շրջանակներում տվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը:
Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Օսկանյանը ցանկացել է դուրս գալ երկրից, սակայն նրան թույլ չեն տվել հատել սահմանը` ներկայացնելով իրավիճակը և բացատրելով, որ կոնկրետ քրգործի շրջանակներում նրա անունը արծարծվում է:
Նկատենք, որ առաջին անգամը չէ՝ Վ. Օսկանյանը հայտնվում է աղմկահարույց գործի կիզակետում: Դեռևս 2012 թվականին Օսկանյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քր. օր.ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ փողերի լվացում: 2013 թվականին Վարդան Օսկանյանի որդին՝ Ա. Օսկանյանը, Երևանում ծեծկռտուք էր սարքել` ջարդելով այլ երիտասարդի քիթը: 2017-ին էլ պարտատիրոջը բռնության սպառնալիքներով վախեցնելու համար կրտսեր Օսկանյանը ձերբակալվեց և ազատ արձակվեց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5006 դիտում
10:05 03-05-2019
Ինչո՞ւ է Սիլվա Համբարձումյանը հսկայական գումարներ փոխանցել Վարդան Օսկանյանին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը