211652_close_icon
views-count4209 դիտում article-date 10:57 03-11-2018

Ա. Թորոսյանի «գլուխգործոցը». նա ընկերների աշխատավարձերը կրկնակի բարձրացնելու լուրից հետո հետին ամսաթվով այլ աշխատակիցների աշխատավարձերի մասին հրաման է արձակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարի ժա­մանակավոր պաշտոնակատար Արսեն Թորոսյանի հերթական «գլուխգործոցն» է երևան եկել: «Ժողովուրդ» օրաթերթի նո­յեմբերի 1-ի համարում անդրադարձել էինք Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդա­նոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի և իր տե­ղակալների աշխատավարձերի բարձրաց­ման փաստին (այն 350.000-ից դարձել է 710.000), ինչը, ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատել էր հենց Դավիդյանցը: Ըստ որոշ տեղեկությունների' նախարարի ըն­կեր Դավիդյանցը մեզ հետ խոսելուց անմի­ջապես հետո (օրաթերթի և Դավիդյանցի միջև զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին) աշխատավարձերի թեմայի մասին «զեկուցել է» Թորոսյանին, ինչից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Թորոսյանը հետին թվով՝ հոկտեմբերի 30-ին, հրաման է արձակել տնօրենների, տեղակալների և գլխավոր հաշվապահների աշխատավար­ձերի չափաբաժինների մասին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին ԱՆ-ից փոխան­ցեցին, որ նման բան չկա, անգամ տեխնիկապես դա հնարավոր չէ: Ի դեպ, «Ժողո­վուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարի ԺՊ-ն իր այս հրամանը էլեկտրոնային հասցեներով (մեյլերով) է ուղարկել հասցեատերերին: Եվ ամենաուշագրավն այն է, որ Թորոսյանը ուժը կորցրած է ճանաչել՝ հիմք ընդունելով վարչապետի 2018 թվա­կանի հուլիսի 11-ի N 728-L որոշումը: Բայց այնքան են շտապել նախարարությունում, որ հրամանի մեջ շփոթել են՝ նշելով «հուլի­սի 11»: Մինչդեռ վարչապետը ընդունել է N 728- L որոշումը հունիսի 11-ին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր