2266 դիտում
13:55 15-07-2021
2022-ի սեպտեմբերի 1-ից բարձրացնելու ենք այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձերը, որոնք անցած կլինեն ատեստավորում և հաստատած կլինեն իրենց որակավորումները․ Նիկոլ Փաշինյան
Մենք բարձրացնելու ենք այն ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձերը, որոնք անցած կլինեն ատեստավորում և հաստատած կլինեն իրենց որակավորումները։ Այս մասին Կառավարության նիստին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«2022-ի սեպտեմբերի 1-ից հնարավորություն ենք ստեղծում, որ ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձերի որոշակի բարձրացում լինի որոշակի հատվածներում։ Եթե մենք ավել ֆինանսական միջոց ենք ծախսում, որակի բաղադրիչը պետք է լինի, հետևաբար աշխատավարձերի բարձրացում կարող է լինել միայն որակավորումը վերահաստատելու դեպքում»,-ասաց նա, ապա հավելեց․
«Կրթական համակարգում մենք պարտադիր պետք է իրականացնենք աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, բայց դա չի կարող տեղի ունենալ առանց որակավորման բարձրացման և հաստատման։ Մենք պետք է համոզված լինենք, որ մեր երեխաների հետ աշխատող մարդիկ ունեն պատշաճ որակավորում և տիրապետում են պետության կողմից ընդունած չափորոշիչներին, դրանց իրականացման հմտություններ ունեն»,-ասաց նա։
Հաջորդիվ, նա վերահաստատեց՝ յուրաքանչյուր 3-րդ և հաջորդ երեխայի համար պետք է սահմանվի տուրք։

Նմանատիպ նյութեր
1161 դիտում
13:44 01-09-2022
Ուսուցիչների ու դաստիարակների ծիծաղելի աշխատավարձները ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել. Փաշինյան
2324 դիտում
21:13 23-05-2021
Ատեստավորում անցած ուսուցիչները մինչև 50 տոկոս հավելավճար կստանան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2912 դիտում
21:54 09-11-2021
Հաստատվել է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների անվանացանկը. հավելավճար կտրվի 5 տարի ժամկետով
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»