Հայաստանում Արաբական Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպանն այցելեց Վանաձորի մանկատուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ նոյեմբերի 2-ին, Վանաձորի մանկատուն էր այցելել Արաբական Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմը, մասնակցելու մանկատան իր հովանավորությամբ վերափոխված, վերանորոգված խոհանոցի բացմանը:
Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և այլ հյուրեր:
Տնօրեն Մարինե Դավթյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին և հյուրերին:
Վանաձորցիների սիրելի փոխմարզպետ Արամ Խաչատրյանը առիթը բաց չթողեց. չմերժեց մանկատան երեխաների հրավերը և նրանց հետ սեղանի թենիս խաղաց:
Լուսանկերները և տեսանյութը` Արմինե Դանիելյանի