11649 դիտում
11:50 10-06-2019
ՀՀ նախագահի աշխատակազմը պետբյուջե է վերադարձրել ավելի քան 338 մլն դրամ տնտեսված միջոցներ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը նախորդ տարի պետբյուջեից հատկացված 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամից ծախսել է միայն 1 մլրդ 700 մլն 267 հազար դրամը, իսկ մնացած գումարը վերադարձվել է պետբյուջե:
Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետբյուջեի տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը:
«Նախագահի աշխատակազմի 2018 թվականի տարեկան ճշտված պլանը կազմել է 2 մլրդ 38 մլն 937 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1մլրդ 700 մլն 267 հազար դրամ: Դա կազմում է ճշտված բյուջեի 83.39 տոկոսը: Արդյունքում տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 338 մլն 670 հազար դրամ »,-նշեց Է. Տարասյանը:
Նախագահի աշխատակազմի կողմից 2018 թվականի ընթացքում իրականցված ծրագրերի մեծ մասը գործադիր իշխանության պետական կառվարման և հանրապետական տարածքային կառավարման մարմինների պահպանում ծրագիրն է: Այս ծրագրով նախագահի աշխատակազմի տարեկան ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 694 մլն 840 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 391 մլն 216 հազ դրամ, ինչը կազմում է ճշտված բյուջեի 82 տոկոսը, տնտեսվել է շուրջ 303 մլն դրամ: Հիմնական տնտեսումները եղել են աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ հոդվածով՝ տնտեսվել է 194 մլն դրամ: Էներգետիկ, կոմունալ և կապի ծախսերով տնտեսվել է 28 մլն դրամ, արտասահմանյան գործողումների մասով՝ 43 մլն դրամ, գրասենյակային, տրանսպորտային և կենցաղային նյութերով ՝ 12 մլն դրամ, կառույցների և սարքավորումների ընթացիկ նորոգման մասով ՝ 6 մլն և այլ ծախսերի մասով 16 մլն դրամ:
Նմանատիպ նյութեր
4514 դիտում
16:17 05-06-2019
ԱԱԾ-ն իր պահպանման ծախսերից տնտեսված 472 մլն 510 հազար դրամը պետբյուջե է վերադարձրել
3135 դիտում
11:13 10-01-2019
ԱԺ աշխատակազմը 2018-ին տնտեսել է 404 մլն դրամ և գումարը վերադարձրել է պետբյուջե. Արսեն Բաբայան
1222 դիտում
19:41 09-11-2023
Երևանում բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության անցկացմանը կուղղվի 338 մլն 263 հազար դրամ
Այս բաժնից
784 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
814 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»