Իրանն անցել է Kowsar կործանիչների զանգվածային արտադրությանը
Իրանի իշխանությունները հայտարարել են Kowsar կործանիչների զանգվածային արտադրության ծրագրի գործակման մասին: Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Վերջինի տվյալներով՝ Kowsar կործանիչն առաջին անգամ ցուցադրվել է օգոստոսի 21-ին: Kowsar-ը դասվում է ռեակտիվ ռազմական ինքնաթիռների 4-րդ սերնդին, սարքավորված է ձգաբանական հաշվարկների համակարգչային համակարգով և բազմանպատակային ռադարով:
Այն առաջին ինքնաթիռն է, որը լիովին մշակվել ու արտադրվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում: