2276 դիտում
12:57 03-11-2018
Սերժ Սարգսյանի գրասենյակը բնակարանից 2 անգամ հրաժարվելը հիմնավորել է անվտանգության նկատառումներով
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից երկու անգամ պաշտոնաթող նախագահին հատկացվելիք տան առաջարկի համար հրաժարվել են՝ անվտանգության պահպանման պատճառաբանությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Սերժ Սարգսյանի գրասենյակը երկու անգամ հրաժարվել է: Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, եղել են անվտանգության նկատառումներից ելնելով: Եվ այդ պատճառաբանությամբ տուն չի տրամադրվել: Օրենքը պետության վրա հստակ, պոզիտիվ պարտականություն է դնում, որ պաշտոնաթող նախագահին ապահովի բնակարանով: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, այդ դեպքում օրենքի կարգավորման խնդիր կա»,-ասաց Աղաջանյանը:
Նա նշեց, որ միայն գրավոր պաշտոնական հրաժարվելու դեպքում պետությունը կարող է համարել այդ պարտականությունն իրականացված: Հակառակ դեպքում պետությունն ունի պարտավորություն և պետք է լուծում գտնի, որն արդեն օրենքի դաշտում է:
Նմանատիպ նյութեր
806 դիտում
14:04 18-06-2015
Չադում անվտանգության նկատառումներով արգելել են փարանջա կրել
2184 դիտում
12:36 05-06-2016
Թուրքիայում զազա ժողովրդի առկայությունը շատ կարևոր է Հայաստանի համար` անվտանգության նկատառումներով. Ա. Պապյան
Այս բաժնից
1153 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
988 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը