3883 դիտում
21:22 03-11-2018
Սահմանապահները մեկնեցին, սահմանապահները վերադարձան․ նրանց ճանապարհեց ու դիմավորեց Վալերիյ Օսիպյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 1-ին ոստիկանության զորքերի ծառայողներ արևածագը դիմավարեցին շարահրապարակում՝ ՀՀ ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու։
«Հպարտանում ու հիանում եմ ձեզնով»՝ խոսքն այսպես սկսեց Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության զորքերի ծառայողներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույններն ու բարեմաղթանքները։ Ոստիկանության պետը բարձր գնահատեց ոստիկանության զորքերի նախորդ հերթափոխերի մարտական պատրաստականությունն ու հայրենիքին նաև սահմանին ծառայելու պատրաստակամությունը՝ վստահ արձանագրելով, որ այս հերթափոխը ևս դիրքերն անառիկ է պահելու։ «Դուք այսօր ոստիկանության հպարտությունն եք։ Մեր բոլոր բացերը դուք լրացնում եք ձեր դրական կերպարով, ձեր հերոսական քայլերով։ Հավատացեք, սրանք ուղղակի բառեր չեն․ դուք մեր համակարգի հերոսներն եք։ Իմ շնորհակալությունը ձեր ընտանիքներին, ձեր ծնողներին․․․»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։
Ձևավորված ավանդույթի համաձայն՝ օրհնության կարգ կատարեց Հայաստանի ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական տեր Վրթանես քահանան։ Միջոցառման պաշտոնական մասն ավարտվեց հրապարակային երդմամբ։ Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրողներին սահման ճանապարհելու էին եկել ոստիկանության մշակույթի կենտրոնի սաները։ «Երազ իմ, երկիր հայրենիքը» շարահրապարակում թևածեց նաև ոստիկան-զինվորականների շուրթերով։ Հայի մարտական ոգին խորհրդանշող երգ ու պարին հաջորդեց հանդիսավոր քայլերթը:
Հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, դիրքերից վերադարձան մարտական հերթապահությունը ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Վերադարձան և ինչպես մեկնելու օրը, շարք կազմեցին՝ իրենց առջև դրված խնդիրն անթերի կատարածի հպարտությամբ։ Ոստիկանության զորքերի 1033 զորամասի շարահրապարակում նրանց դիմավորեց ՀՀ ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց բարձր պրոֆեսիոնալիզմի, խրամատում ամուր կանգնելու համար՝ գիտակցմամբ, որ թիկունքում հայրենիքն ու սեփական ժողովուրդն է։ «Հպարտ եմ, որ իմ ղեկավարած համակարգում ձեր պես ծառայողներ կան։ Հիանում եմ ձեր ամուր կեցվածքով, անկոտրում ոգով, հայրենասիրական գործողություններով։ Դուք ապացուցում եք, որ ամուր կանգնած եք ոչ միայն Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի ներքին, այլև արտաքին թշնամու առջև»,- իր խոսքն անփոփեց Վալերիյ Օսիպյանը։
Մարտական հերթափոխից վերադարձածները ոստիկանության պետի հրամանով պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով ու շնորահակալագրերով։ Ոստիկանության զորքերի ծառայողներն իրենց պարգևները ստացան անձամբ Վալերիյ Օսիպյանից։
Նրանց լավագույն և ոգեղեն պարգևը հայրենիքի սահմանները պաշտպանելու պատվին արժանանալն է։ Պարգևատրմանը հաջորդեց արարողության վերջին պաշտոնական դրվագը։ Հանդիսավոր քայլերթն ավարտվեց կարոտալի գրկախառնություններով։ Հայրենիքի այսօրվա պաշտպան հոր գրկում հայրենիքի վաղվա պաշտպանն է՝ տեսախցիկից կաշկանդվող, բայց ներսում հպարտ․ ոստիկան հայրը սահմանին էր, որ ինքն ու իր նման լուսե փոքրիկները խաղաղ քնեն ու անհոգ մեծանան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»