211652_close_icon
views-count14843 դիտում article-date 22:39 14-11-2023

Վանաձորի թիվ 32 ՆՈւՀ-ի ավագ խմբի երեխաներն այցելեցին «Հեքիաթի տուն» թանգարան-թատրոն, հյուրատուն. նրանց դիմավորեց Քնքուշ տատիկը, իսկ տնօրենն ու դաստիարակներն էլ երեխաների համար ասմունքեցին մեծն Թումանյանի ստեղծագործություններից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այն, որ Լոռու մարզը հայտնի է իր մշակութային միջոցառումներով, գաղտնիք չէ։ Գաղտնիք չէ նաև, որ լավագույն ավանդույթներով մշակույթի զարգացման, երեխաների մշակութային կյանքը բովանդակալից դարձնելու մեջ հայտնի է նաև Վանաձորի թիվ 32 ՆՈւՀ-ը։

Նշված ՆՈւՀ-ի ավագ խմբի երեխաներն օրերս տնօրեն Անուշ Պապոյանի, դաստիարակներ Թամարա Նիկողոսյանի և Սուսաննա Փահլևանյանի ուղեկցությամբ հերթական ճանաչողական այցն են կատարել այս անգամ «Հեքիաթի տուն» թանգարան-թատրոն, հյուրատուն։ Երեխաները ծանոթացել են ծիսական տիկնիկներին, ապա համտեսել Քնքուշ տատիկի պատրաստած կերակուրները, այնուհետև լսել են հայկական ժողովրդական հեքիաթներ։

Իսկ տնօրենն ու դաստիարակներն էլ երեխաների համար ասմունքել են մեծն լոռեցի, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխաների ծնողներն իրենց երախտիքի խոսքն էին ուղղում տնօրենին, դաստիարակներին՝ ասելով, որ նման միջոցառումներն առաջին հերթին խթան են, որպեսզի երեխաները լավ իմանան ոչ միայն մեծն Թումանյանի հեքիաթները, այլև մի պահ նրանք հայտնվում են այդ հեքիաթների հերոսների կերպարներում․ «Նույնիսկ նման հանդես-միջոցառումներից ու ցուցահանդեսներից հետո մեր երեխաները մեզնից խնդրում են Թումանյանի հերոսների կերպարներով պատրաստված խաղալիքներ։ Դե մենք էլ չենք կարող մերժել երեխաներին»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 102+
102+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր