211652_close_icon
views-count34825 դիտում article-date 19:12 04-11-2018

Դատարանը մերժել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը. փաստաբան

Երևանի առաջին ատյանի դատարանը մերժել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց Արա Մինասյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը: Փաստաբանը տեղեկացրեց, որ քննիչի միջնորդությունը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ի դեպ՝ դատական նիստը երեկ էր նշանակված, սակայն հետաձգվել էր պատշաճ ծանուցում չլինելու պատճառով։ «Այսօր ժամը 10։00-ից գործի քննությունը սկսվել է, և ժամը 16։00-ին հրապարակվել է վճիռը»,- ասաց փաստաբանը «Մենք ներկայացրել ենք բոլոր դիտարկումները, մասնավորապես, որ առաջադրված մեղադրանքը ամբողջությամբ անհիմն է, չի բխել գործի փաստական տվյալներից, չի բխել իրականությունից, բացակայել են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերը», - ասաց Ղազարյանը։ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/03/1109240/]Հիշեցնենք[/url], որ երեկ Արա Մինասյանի փաստաբանները հայտարարություն են տարածել, ընդգծելով, որ պրոֆեսոր Արա Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելն անհիմն է և չպատճառաբանված, չի բխում գործող քրեադատավարական և քրեաիրավական կարգավորումներից։

Նմանատիպ նյութեր