Մահացել է ուկրաինացի պաշտոնյան, ում վրա ծծմբաթթու էին լցրել
Ուկրաինացի պաշտոնյա եւ ակտիվիստ Կատերինա Գանձյուկը, ում վրա ծծմբաթթու էին լցրել, հիվանդանոցում մահացել է, հայտնում է «Լենտան»: Այս մասին գրվել է նրա ընկերոջ Facebook-ի էջում: Հաղորդում է [url=https://kiev.informator.ua/2018/11/04/umerla-aktivistka-katerina-gandzyuk/]kiev.informator.ua[/url]-ն
«Կատյան մահացել է: Մանրամասներն՝ ավելի ուշ: Խնդրում ենք՝ ազգականներին չանհանգստացնել: Ընկերները օրվա ընթացքում ավելի շատ տեղեկություններ կտրամադրեն»,- նշված է հրապարակման մեջ:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պահանջել է գտնել Գանձյուկի մահվան համար մեղավորներին:
«Հենց նոր ինձ հայտնեցին, որ ակտիվիստ Կատերինա Գանձյուկը, որի դեմ տմարդիները հարձակում էին իրագործել՝ նրա վրա ծմմբաթթու լցնելով, ցավոք, հիվանդանոցում մահացել է»,- հայտարարել է Պորոշենկոն, որն այցով Թուրքիայում է: Նա նաև ուժայիններին կոչ է արել գտնել սպանողներին, որպեսզի նրանք պատժվեն: