104744 դիտում
23:59 04-11-2018
Խոշոր ավտովթար Երևանում․ Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Opel, Volkswagen, Mini Cooper մակնիշի ավտոմեքենաները․ 7 վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ՃՈ պետի տեղակալն ու քաղաքացիները․ ժամանել է Երևանի ՃՈ պետի տեղակալը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Opel մակնիշի 35 RV 398 համարանիշի Volkswagen Passat մակնիշի 35 DC 173 համարանիշի և Mini Cooper մակնիշի 18 NN 999 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն ու քաղաքացիները։
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը։
Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխխավորությամբ։
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Տեղում էին նաև Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+