211652_close_icon
views-count1653 դիտում article-date 14:33 05-11-2018

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողը ժամանեց Հայաստան ու ներկայացավ իրավապահներին

«Զինանոց-2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 3-ին, ժամը 17.40-ին, Մոսկվա-Երևան չվերթով ինքնակամ ՀՀ է վերադարձել 1962 թ. ծնված Սամվել Հ.-ն, որը նոյեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի մեղադրանքով (կանխամտածված սնանկությունը), նույն օրը տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ քննչական վարչություն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր