211652_close_icon
views-count38847 դիտում article-date 21:58 05-11-2018

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են «ոսկե երիտասարդների» Toyota Land Cruiser-ներն ու Lexus-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երաևնում: Ժամը 20:40-ի սահմաններում Սարյան և Արամի փողոցների խաչմերուկույմ՝ ժողովրդին հայտնի «Փոշտի» հարևանությամբ, բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի M 888 KB 777 RUS համարանիշի, Nissan մակնիշի 33 ՕL 313 համարանիշի, Lexus մակնիշի 45 VՏ 444 համարանիշի, Mitsubishi մակնիշի 30 SL 898 համարանիշի և Toyota Land Cruiser մակնիշի 77 ՕՏ 111 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վարորդները արդեն 1 ժամից ավելի է՝ սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, որպեսզի պարզ լինի՝ արդյոք կարիք կլինի վթարի փաստով զբաղվի ճանապարհային ոստիկանության հետաքննիչը: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենաներից մեկը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի մոտ ազգականին, իսկ ավտոմեքենաներից 2-ը եղել են կայանված: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր