4839 դիտում
11:26 06-11-2018
Վրաստանում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոյեմբերի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05:17-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01:17-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.740 և արևելյան երկայնության 43.370 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Օնի քաղաքից 18 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի կայքից։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Ժամը 05:46-ին կապ է հաստատվել Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով տեղեկացրեց, որ տուժածների և ավերածությունների վերաբերյալ տեղեկություն չկա:
Նմանատիպ նյութեր
2032 դիտում
12:17 30-06-2014
Վրաստանում 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
3369 դիտում
16:06 25-07-2021
Վրաստանում 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
1216 դիտում
20:37 31-10-2023
Վրաստանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այս բաժնից
775 դիտում
17:32 03-01-2025
Փոփոխությունների հետհաշվարկը սկսվել է․ Թուրքիայի կառավարությունում վերադասավորումներ են սպասվում
901 դիտում
16:18 03-01-2025
AZAL ավիաընկերության օդանավը Աստրախանի օդային տարածքում ռադիոյի և GPRS-ի խափանումների է բախվել
784 դիտում
15:35 03-01-2025
Ռուսաստանի երկնքում գիշերը 22 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել