211652_close_icon
views-count1664 դիտում article-date 13:23 06-11-2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցը այս պահին որևէ կերպ կարգավորված չէ. ԱԳ փոխնախարար

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության հարցն այս պահին որևէ կերպ կարգավորված չէ, և դրան են ուղղված անցկացվող խորհրդակցությունները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետարքրվեց, թե նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում արդյոք քննարկվելո՞ւ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը: «Քվոտան դեռևս պատկանում է Հայաստանին: Վերլուծաբանների շրջանակում տեսակետներ կան, թե Հայաստանից թեկնածու չի առաջադրվելու, կամ էլ թեկնածությունը հնարավոր չէ, որ հաստատվի»,-նշեց պատգամավորը: Փոխնախարարը նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվում է հավաքական անվտանգության խորհրդի կողմից ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ կամ առաջարկությամբ: «Գլխավոր քարտուղարների փոփոխության հարցը որևէ կերպ կարգավորված չէ: Եվ հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք իրականանում են»,-ասաց փոխնախարարը: [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/02/1109139/]Հիշեցնենք[/url], որ Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 2-ին ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:

Նմանատիպ նյութեր