Դեղնած դաշտերին իջել է աշուն... ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Աշունը շատ շատերի համար տարվա ամենասիրելի եղանակն է: Աշնան մասին քնարերգություններ են գրել հայտնի և անհայտ մեծ թվով գրողներ: Եվ ինչպես կասեր հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանը ՝
Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։
Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։
Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի