211652_close_icon
views-count2335 դիտում article-date 11:19 07-11-2018

ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ. դեմոկրատները կարող են 238 տեղ ստանալ Ներկայացուցիչների պալատում. CNN

Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կարող են ստանալ 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 197: Նման կանխատեսում է արել CNN հեռուստաալիքը՝ նշելով, որ թվային գերակշռությունը դեմոկրատների համար կարող է ապահովել Կալիֆոռնիան, որտեղից Ներկայացուցիչների պալատում 53 կոնգրեսական է ընտրվում: Այսիսով, եթե այս կանխատեսումները հաստատվեն, դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կզբաղեցնեն խոսնակի պաշտոնն ու կգլխավորեն բոլոր հանձնաժողովները: Ըստ որում, CNN-ի, NBC-ի և Fox News-ի կանխատեսումների համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը պահպանել է մեծամասնությունն ԱՄՆ Կոնգրեսի Սենատում: CNN հեռուստաալիքի տվյալներով՝ այդ կուսակցությունից սենատոր Թեդ Քրուզը հաղթանակ է տարել Տեխասի նահանգում, ինչը հանրապետականների համար երաշխավորել է Սենատի նկատմամբ վերահսկողությունը: Հեռուստաալիքը ճշտում է, որ Թենեսիում, Ինդիանայում և Հյուսիսային Դակոտայում քվեարկության արդյունքների հայտարարվելուց հետո, որտեղ հաղթել են հանրապետականների թեկնածուները, Դեմոկրատական կուսակցությունը կորցրել է Կոնգրեսի վերին պալատի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու շանսերը:

Նմանատիպ նյութեր