211652_close_icon
views-count4656 դիտում article-date 16:38 07-11-2018

Անձնագրային ծառայությունները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ և կիրակի օրերին

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով հայտնել է, որ բոլոր անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև նոյեմբերի 10-ին և 11-ին՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների նախապատրաստական միջոցառումները պատշաճ իրականացնելու նպատակով: Ոստիկանության տարածած հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» Ժամանակացույցի 12-րդ կետի համաձայն՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 14.11.2018թ. ժամը 18.00-ն։ Գրանցման համար պահանջվող՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ բոլոր անձնագրային ծառայությունները սույն թվականի նոյեմբերի 10-ին և 11-ին՝ շաբաթ և կիրակի` ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժ. 10.00-17.00-ն»։

Նմանատիպ նյութեր