Գերմանիայում արգելվել է անհիմն պնդումներ տարածել ՀՀ դեսպանի հասցեին․ «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Բեռլին երկրամասի դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ «Շպիգելին» և Mitteldeutscher Rundfunk հանրային հեռուստառադիոընկերությանն արգելվել է անհիմն պնդումներ տարածել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հասցեին:
Խնդիրն այն է, որ վերը նշված պարբերականները համատեղ հետաքննություն են իրականացրել՝ հենվելով գերմանական իրավապահ մարմինների գաղտնի փաստաթղթերի վրա: Ըստ այդմ, երկար տարիներ Գերմանիայում գործել է հայկական մաֆիա, և այդ կառույցի հետ որոշակի կապեր է ունեցել նաև ՀՀ դեսպանը: Դատարանի արգելքը խախտելու համար պարբերականներին սպառնում է յուրաքանչյուր դեպքի համար մինչև 250.000 եվրոյի կարգապահական տույժ կամ մինչև 6 ամիս կարգապահական կալանք»:
[b]Մանրամասն՝ թերթի օրվա համարում։[/b]