ՊՆ փոխնախարար Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը է մասնակցում ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 8-ից Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմատեխնիկական կոմիտեի հերթական նիստին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: