211652_close_icon
views-count1556 դիտում article-date 20:18 08-11-2018

Անցկացվել են ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի և ՀՀ ՊՆ համագործակցության պլանի նախնական քննարկումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 6-ից 8-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի 2018թ. համագործակցության պլանի համաձայն Հայաստան են այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի ղեկավար, դոկտոր Սվեն Գարեյսը և ծրագրի ակադեմիական համանախագահ, պաշտոնաթող բրիգադի գեներալ Էռնեստ Բենոն /Կանադա/: Այցի նպատակն է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության պլանի վերաբերյալ նախնական քննարկումների անցկացումը: Այցի շրջանակում Էռնեստ Բենոն ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների և պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի համար հանդես է եկել ՆԱՏՕ-ի անդամ երկրներում օպերատիվ և ռազմավարական մակարդակի կրթության կազմակերպման և անցկացման վերաբերյալ դասախոսությունների շարքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր