211652_close_icon
views-count1601 դիտում article-date 18:55 11-12-2018

ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի համագործակցության շրջանակներում ՀՀ ՊՆ պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Լեհաստան

Դեկտեմբերի 8-ից 11-ը ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման /DEEP/» ծրագրի համագործակցության շրջանակներում աշխատանքային այցով Լեհաստանում էր ՀՀ ՊՆ պատվիրակությունը: Այցի շրջանակներում լեհական կողմը ներկայացրել է հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում Լեհաստանի կարողությունները, կուտակած փորձը, մշակվող ծրագրերը: Գործնական ցուցադրական պարապմունքներ են ներկայացվել հեռավար ուսուցման կուրսերի ստեղծման արդի գործիքակազմի վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ղազարյանը և ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման /DEEP/» ծրագրի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը լեհ գործընկերներին են ներկայացրել Հայաստանի պաշտպանական համակարգում հեռավար ուսուցման ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու ապագա ծրագրերը: Այցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Լեհաստանի ռազմաուսումնական հաստատությունների միջև հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր