211652_close_icon
views-count4330 դիտում article-date 19:12 08-11-2018

Նոյեմբերի 11-ին Մայր Աթոռում կմատուցվի հոգեհանգստյան պաշտոն զոհված 4 զինվորականների հոգու հանգստության համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոր ցավն է արտահայտել Որոտան-Խնձորեսկ ճանապարհին զինվորական մարդատարի ողբերգական վթարի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար, խորապես ցավակցում նրանց ընտանիքներին և հարազատներին: Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է ուղղում վիրավոր զինվորներին: Հայոց Հայրապետի օրհնությամբ ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սոցիալական բաժնի տնօրենը և թեմակալ առաջնորդները ամենայն աջակցություն են բերել և մխիթարություն են բաշխել զոհված զինվորների հարազատներին: Նրանք այցելելու և գոտեպնդելու են վիրավորված զինվորներին: Առաջիկա կիրակի օրը՝ նոյեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կմատուցվի հոգեհանգստյան պաշտոն ի հանգիստ հոգվոց զոհված հայրենյաց պաշտպան զինվորների:

Նմանատիպ նյութեր