4868 դիտում
15:45 10-11-2018
Աննա Հակոբյանը մեկնեց Փարիզ, այնտեղից կմեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 10-ին մեկնեց Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 10-ին և 11-ին կայանալիք՝ Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը և «Փարիզի խաղաղության համաժողովի» (Forum de Paris Sur la Paix) աշխատանքներին։ Տիկին Հակոբյանը երկօրյա համաժողովի ընթացքում ուղեկցելու է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Նոյեմբերի 12-ին՝ փարիզյան այցից հետո, Աննա Հակոբյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՀՀ դեսպանությունում կազմակերպված մի քանի պաշտոնական հանդիպումների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի անդամ Մաքսիմ Շևչենկոյի, Ռուսաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների տիկնանց, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 11-ին Մոսկվայում տեղի կունենա գալա-միջոցառում, որից ստացված ողջ հասույթը միջոցառման կազմակերպիչների նախաձեռնությամբ տրամադրվելու է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերի իրականացմանը։
[b]Արփինե Զարգարյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ[/b]
Նմանատիպ նյութեր
2976 դիտում
23:27 11-09-2020
Air France ընկերությունը վերսկսում է Փարիզ-Երևան-Փարիզ պարբերական չվերթները
1492 դիտում
15:20 25-04-2022
Transavia ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Փարիզ - Երևան- Փարիզ երթուղով
Այս բաժնից
886 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
742 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում