Սանկտ-Պետերբուրգում ամբողջությամբ այրվել է «Լենտա» սուպերմարկետը. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սանկտ-Պետերբուրգում գրեթե ամբողջությամբ այրվել է «Լենտա» սուպերմարկետը:
Հրդեհի մասին ահազանգը քաղաքային ԱԻՆ-ում հնչել է առավոտյան 8:30-ին: Երրորդ աստիճանի բարդության հրդեհի տարածքը կազմել է 4800 քառակուսի մետր, ամբողջությամբ փլուզվել է 3200 քմ տարածք:
Նախապես նշվել է,որ սուպերմարկետից էվակուացվել է 800 մարդ, հիմնականում՝ խանութի աշխատակիցներ: Սակայն ռուսական ԱԻՆ-ը հայտնել է, որ էվակուացվել է 100 մարդ. աշխատակազմն ու այցելուները:
Հրդեհի արդյունքում տուժել է 2 հոգի: Հրդեհի առաջացման հիմնական վարկած է անփույթ աշխատանքը սուպերմարկետի տարածքում: