2799 դիտում
22:56 12-11-2018
Հաագայում ՀՀ նորանշանակ դեսպանը հանդիպել է Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի հարցերով տնօրենի հետ
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Ռոբ Զաագմանի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները, ժողովրդավարության և դրա ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի, քաղհասարակության դերակատարության բարձրացման, մարդու իրավունքների պաշտպանության ուղղված երաշխիքների արմատավորման, տնտեսությունում մենաշնորհների վերացման նպատակով ձեռնարկվող քայլերը։
Տիգրան Բալայանն ու Ռոբ Զաագմանը քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։ Կարևորվեց հայ-նիդերլանդական քաղաքական բարձրաստիճան երկխոսության ակտիվացման, առկա տնտեսական ներուժի լիարժեք իրացման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում դեսպան Բալայանը զրուցակցին ներկայացրեց հայ-հոլանդական բազմաշերտ կապերն ընդլայնելու ուղղությամբ ՀՀ դեսպանության նախաձեռնությունները։
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Նմանատիպ նյութեր
1291 դիտում
12:24 23-03-2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
1064 դիտում
22:37 09-12-2015
Նիդերլանդների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին
Այս բաժնից
427 դիտում
19:16 21-10-2024
Հակոբ Արշակյանը Վիենտյանում հանդիպել է Մալայզիայի խորհրդարանի նախագահի հետ
1318 դիտում
19:03 21-10-2024
Երևանի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
997 դիտում
18:50 21-10-2024
Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում