16715 դիտում
23:25 12-11-2018
Արթուր Վանեցյանը հայտնել է, որ Հայաստանը 100 մլն դոլար արժողությամբ ազգային ստադիոն կունենա. Armsport
Այսօր` նոյեմբերի 12-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը հանդիպել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, հայտնում է Armsport.am-ը:
ՀՖՖ-ի նախագահը ներկայացրել է առաջիկա ծրագրերը, որոնց մեջ է մտնում «Ազգային» ստադիոն կառուցելու նախագիծը: Սա նախագահի առաջնային նպատակներից է, որը պետք է իրագործվի առաջիկա տարիների ընթացքում:
Վանեցյանը նշել է, որ ֆեդերացիան ցանկանում է ստադիոնը կառուցել 33.000 հանդիսականի համար, որպեսզի այն կարողանա հյուրընկալել նաև Եվրոպա լիգայի մրցաշարի եզրափակիչը:
Ստադիոնը կարժենա մոտավոր 100 մլն դոլար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան էլ պետք է տեղափովի «Ազգային» ստադիոնի տարածք: Նման ստադիոն ունենալը, ՀՖՖ նախագահի երազանքն է:
Նմանատիպ նյութեր
2395 դիտում
18:37 17-05-2019
Մինսկում չինական փողերով կկառուցվի գերժամանակակից ազգային ստադիոն
Այս բաժնից
2206 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2860 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2386 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում