3745 դիտում
09:39 13-11-2018
Ինչ կապ ունի Վարդան Այվազյանը 250 մլն դրամի ոսկու, պղնձի, արծաթի անօրինական արդյունահանման հետ. ուշագրավ մանրամասներ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանից ավելի քան 250 մլն դրամի ոսկի, պղինձ, արծաթ արդյունահանվելու դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ:
Ըստ դատախազության՝ այդ ամենը տեղի է ունեցել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնատար անձանց լիազորությունների չարաշահման պայմաններում, ինչի արդյունքում խախտվել են ընդերքի օգտագործման կանոնները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հանքարդյունաբերող ընկերությունը «Վայքգօլդ» ՍՊԸ-ն է:
Այժմ այս ընկերությունը դադարեցրել է ընդերքաօգտագործումը: Պատճառը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներն են: Բայց ուշագրավն ընկերության սեփականատիրոջ անունն է: Ըստ ՀՀ պետական ռեգիստրի՝ «Վայքգօլդ» ընկերությունը 2012 թվականին հիմնադրել է ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1616 դիտում
13:47 07-10-2014
Հայաստանում ոսկու և արծաթի նոր պաշարներ են ուսումնասիրվում
2463 դիտում
14:31 25-08-2015
Նոր Զելանդիայում ոսկու եւ արծաթի հսկայական պաշարներ են հայտնաբերվել
1404 դիտում
18:09 18-09-2014
426 մլն դոլարի ներդրում` Ամուլսարում ոսկու արդյունահանման գործում
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը