211652_close_icon
views-count1619 դիտում article-date 13:47 07-10-2014

Հայաստանում ոսկու և արծաթի նոր պաշարներ են ուսումնասիրվում

«Վիկտորյա Սիլվեր» ՍՊԸ-ի կողմից Հայաստանում ոսկու եւ արծաթի նոր պաշարներ են ուսումնասիրվում: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկանում է Ecolur-ից: Սույն հարցի շուրջ քննարկում է հրավիրվել Լոռու մարզպետարանում, որի ընթացքում տեղի է ունեցել «Վիկտորիա Սիլվեր» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Մարցիգետի հանքային դաշտի Մարց-Պրվաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության ծրագրի նախնական գնահատման հայտի վերաբերյալ հասարակական լսումները: Վիկտորյա Սիլվեր» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Խոջայանը ներկայացրեց նախագիծը և նշեց, որ «Վիկտորյա Սիլվեր» ընկերությունը ցանկություն է հայտնել Լոռու մարզի Մարց-Պռաշեն-Բուդաղիձոր ոսկի-բազմամետաղային հանքավայրի երեւակումում կատարել նախ ստուգումներ նախկինում կատարված աշխատանքների հավաստիությունը ճշտելու նպատակով, ու հետո կատարել երկրաբանահետախուզական աշխատանքներ հանքավայրում պաշարների գնահատման, եւ հետագայում, եթե դրական արդյունքներ ստացվեն, դրանց շահագործման նպատակով: Առաջին փուլում նախատեսված է այս նախագծով հին, անցած բովանցքների` այսինքն նախկինում անցած ստորգետնյա փորվածքների բացում, վերանմուշարկում` նախկին արդյունքների հետ համեմատելու համար: Բացի դա, նախատեսվում է, 1300 մետրի սահմաններում է դա, հին հետախուզառուների` կանավաների բացում, որովհետեւ ժամանակի ընթացքում հողով լցվել է, մի 50 տարի այնտեղ գործ չի արվել, վերանմուշարկում, մի 7-8 հատ նոր կանավաների անցկացում, եթե տվյալները հավաստվեն: Դրանից հետո դրական արդյունքի դեպքում նախատեսվում է 5 հատ հորատահրապարակներում փորել 10 հատ հորատանցք` հանքային մարմինները խորքում հատելու համար: «Քանի որ նախկինում այստեղ կատարվել են բավական մեծ երկրաբանահետախուզական աշխատանքներ, մենք մեր աշխատանքները կազմակերպելուց օգտագործելու ենք նախկինում անցած ճանապարհները, որպեսզի բնությանը վնաս չտանք: Իսկ հարթակները կդնենք այնպիսի տեղ, որտեղ ծառ չկա: Դա արդեն երկրաբանական աշխատանքների կազմակերպման մեթոդ է:… Բնությանը այս ստադիայում հըլը որ վնաս չենք տալու: Եթե շահագործում սկսեց, պարզ է, որ ինչ-որ չափով վնաս կտրվի, որը կփոխհատուցվի: Բայց այս նախագծով ուրիշ ոչ մի աշխատանք չի նախատեսվում: …3 տարվա նախագիծ է: Ըստ օրենքի` լիցենզիան տրվում է 3 տարով, 3 անգամ 2, 2 տարով երկարացնելու պայմանով: Մյուս ստադիաներում արդեն հորատանցքերի թիվը կավելանա, բայց այս նախագծով այսքան է: Ուրիշ ոչ մի բան չկա:… Կարող է 3 տարով սահմանափակվենք, եթե մեզ ձեռ չտվեց հետագայում աշխատանքներ իրականացնել»,- ասել է ընկերության տնօրենը: ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանի այն հարցին, թե Ինչքա՞ն աշխատատեղ կլինի արձագանքեց, որ 15-20:

Նմանատիպ նյութեր