Գողության դեպք՝ Երևանում․ «Ռոսսիա մոլ»-ի ոսկու սրահից գողացել են թվով 2 ոսկյա, կանացի վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս․ Էրեբունու ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 28-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 13-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտա 16 հասցեում գործող «Ռոսսիա մոլ» տոնավաճառի ոսկու սրահի 9-րդ տաղավարից անհայտ անձը գողացել է թվով 2 ոսկյա կանացի վզնոց՝ պատճառելով 1 մլն 250 հազար դրամի վնաս:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տաղավարը պատկանում է Երևանի բնակիչ 47-ամյա Զեփյուռ Մ․-ին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նշված գողությունը կատարել է 30-ամյա Մարիամ Խ․-ն, ում հայտնաբերելու համար ձեռնարկվում են միջոցառումներ։
Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։