6353 դիտում
10:14 13-11-2018
Գյումրու քաղաքապետը 800 հազար դոլարով վաճառում է իր ընտանիքին պատկանող բիզնեսը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը վաճառքի է հանել իր ընտանիքին պատկանող Գյումրիում գործող Անուշարան հրուշակեղենի ֆաբրիկան:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, Բալասանյանը հրուշակեղենի ֆաբրիկան վաճառում է 800 հազար դոլարին համարժեք դրամով: Թե որն է բիզնեսը վաճառելու պատճառը, պարզ չէ, մանավանդ, երբ հրուշակեղենի ֆաբրիկան տևական ժամանակ է՝ գործունեություն է ծավալում:
Մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս լուրը ճշտել հենց Սամվել Բալասանյանից, սակայն վերջինս, լսելով հարցը, անմիջապես անջատեց հեռախոսը: Իսկապես, Բալասանյանը չի կարող ինտեգրվել նոր Հայաստանին, որպեսզի պատասխանի նաև լրագրողների հարցերին, թեկուզ և՝ իր համար անցանկալի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
29456 դիտում
20:17 31-03-2024
Երևանում թալանել են «GDT» կազմակերպությունը՝ տանելով 24 հազար 460 դոլար, 20 հազար 800 եվրո և 985 հազար 800 ռուբլի
2214 դիտում
10:40 21-05-2021
Մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 120 մլն 800 հազար դոլարով. «Ժողովուրդ»
1601 դիտում
18:00 05-09-2015
Խոշորագույն Tesco սուպերմարկետը մի շարք երկրներում վաճառում է իր բիզնեսը
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը