2214 դիտում
10:40 21-05-2021
Մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 120 մլն 800 հազար դոլարով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա ապրիլի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 8 մլրդ 772 մլն 800 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ ամսում պետական պարտքն աճել է մոտ 120 մլն 800 հազար դոլարով։ Օրինակ՝ այս տարվա մարտին ՀՀ պետական պարտքը կազմել է 8 մլրդ 652 մլն դոլար, իսկ, ահա, ապրիլին այն դարձել է 8 մլրդ 772 մլն 800 դրամ։ Նախորդ տարվա ապրիլին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 403 մլն 100 դոլար, այսինքն՝ մեկ տարում ՀՀ պետական պարտքն աճել է 1 մլրդ 369 մլն 700 հազար դոլարով։
Ի դեպ, տեղեկացնենք, որ վերջին տարիներին՝ մինչեւ 2018 թվականը, Հայաստանի պետական պարտքն արագ տեմպով աճեց։ Միայն 2018 թվականին աճի տեմպը բավականին ընկավ։ 2019-ին պարտքը կրկին էական ծավալներով ավելացավ։ Ի դեպ, այս տարեսկզբին ՀՀ ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարել էր, որ այս տարեվերջ Հայաստանի պետական պարտքը կկազմի մոտ 8 մլրդ 900 մլն դոլար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2668 դիտում
09:50 22-08-2020
Մեկ ամսում Հայաստանի պետական պարտքն աճել է մոտ 221 մլն դոլարով. «Ժողովուրդ»
1178 դիտում
08:25 02-09-2015
ՀՀ պետական պարտքն աճել է ավելի քան 42,5 մլն դոլարով. «ՀԺ»
2819 դիտում
09:21 02-07-2016
Հայաստանի պարտքը շարունակում է աճել. պատկերավոր ասած՝ մեկ ամսում այն ավելացել է 55 մլն դոլարով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»