3382 դիտում
11:43 13-11-2018
Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է «Շախմատ» անունով հայկական կոնյակը. հասույթի մի մասը կուղղվի Հայաստանում անտառային տարածքների վերականգման ծրագրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ներկայացրել է գաղտնի նախագիծը, որի մասին նախօրոք հայտնել էր սոցիալական ցանցերում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեքսիս Օհանյանը «Շախմատ» (Shakhmat) անունով կոնյակի արտադրություն է սկսել, որի վաճառքից ստացած հասույթն ուղղվելու է Հայաստանում բարեգործական ծրագրի: «Այսօր ես ներկայացնում եմ ձեզ նոր հայկական կոնյակ՝ «Շախմատ» անունով: Առաջին թողարկմամբ արտադրվել է 2400 շիշ: Դրանք գնելու համար շտապեք այցելել shakmatbrandy.com կայք: Այս ծրագիրը չէր կարող կյանքի կոչվել առանց Ֆլավիեր և Էլիզաբեթ Գարվինների, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի 23-ամյա այս հայկական ավանդույթն աշխարհին հասցնելու համար»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Օհանյանը:
«Շախմատ»-ի յուրաքանչյուր վաճառված շշի վաճառքից ստացված հասույթից որոշակի գումար կուղղվի Հայաստանում իրականացվող Armenia Tree Project ծրագրին:
Ալեքսիս Օհանյանը նաև տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում ներկայացնում է իր սկսած նախագծի նախապատմությունը: Օհանյանը նախ նշում է, որ հայերի համար շախմատն ավելին է, քան խաղը: «Այն կյանքի, համառության, համբերության և իմաստության խորհրդանիշ է մարդկանց համար, ովքեր չեն ընկնում նույնիսկ այն ժամանակ, երբ նրանց վերահսկողության տակ են պահում»,- ասում է Օհանյանը:
Այնուհետև նա նշում է, որ կոնյակի համար ճիշտ համ գտնելու համար ժամանել է Հայաստան՝ իր հայրենիք: ««Շախմատ»-ի համար մենք օգտագործել ենք կարմիր տեսակի խաղողներ (Ռքածիթելի, Կանգուն, Գառան դմակ, Կախեթ): «Շախմատ»-ը 23 ամյա հնության կոնյակ է, որը պահվում է կովկասյան փայտյա տակառներում, որոնք նրան յուրահատուկ համ են տալիս: «Շախմատը»-ն առաջարկում է համերի առատություն, ներառյալ՝ չորացրած մրգերի (չիր, չամիչ), ընկույզի, մեխակի, ծխախոտի, մեխակի, վանիլ, կաղին և մի փոքր սև պղպեղ»,- պատմում է Օհանյանը:
Նա ներկայացնում է նաև Armenia Tree Project-ի հետ համագործակցությունը: Ալեքսիս Օհանյանն ընդգծում է, որ Խորհրդային Միության տարիներին ցուրտ ձմռան և տնտեսական դժվարությունների պատճառով Հայաստանի տարածքում ծառահատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ երկրի տարածքում ծառածածկ է 10 տոկոսից էլ քիչ հատվածը: «Մենք համագործակցում ենք Armenia Tree Project-ի հետ, որպեսզի օգնենք երկրի ծառածածկ տարածքների վերականգմանը՝ «Շախմատ»-ի յուրաքանչյուր շշի վաճառքով: Armenia Tree Project-ն արդեն ավելի քան 5 միլիոն 5 հարյուր հազար ծառ է տնկել՝ ստեղծելով նաև հարյուրավոր սեզոնային աշխատատեղեր: Յուրաքանչուր շշի վաճառքից ստացված հասույթի մի մասն ուղղվելու Armenia Tree Project-ին՝ որպես աջակցություն Հայաստանում անտառների վերականգման աշխատանքին: «Ես հպարտանում եմ«Շախմատ»-ով, բայց ես ավելի հպարտ եմ նրա համար, որ սա ձեր և շատ մարդկանց համար լինելու է Հայաստանի համը զգալու առաջին փորձը»,- ասում է Ալեքսիս Օհանյանը:
««Շախմատ»-ը պրեմիում դասի բրենդ է գինեգործության հայրենիքից: Այն հայկական ազգային երկու գանձերի՝ կոնյակի և շախմատի միահյուսումն է»,- ասված է shakmatbrandy.com կայքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4451 դիտում
21:32 09-10-2019
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսիս Օհանյանը քննարկել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման հարցեր
Այս բաժնից
790 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»