61974 դիտում
12:54 13-11-2018
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Գյումրիում տեղակայված 102 ռազմաբազայի ծառայողների միջև. նրանք եղել են ոչ սթափ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 03։00-ի սահմաններում Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկի մոտ 2 քաղաքացի բարձրաձայն հայհոյում, վիճաբանում և հարվածներ են հասցնում մեկմեկու։
Նշված վայր են ժամանում Կումայրիի ոստիկանության օպերատիվ խումբը։ Պարզվում է, որ նշված փողոցի տներից մեկի առաջին հարկում վիճաբանում են Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հեռախոսավար, շարքային, 21-ամյա Վլադիսլավ Ռոմադինը և նույն ռազմաբազայի վարորդ՝ շարքային, 20-ամյա Դմիտրի Կրասնինը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: