211652_close_icon
views-count37881 դիտում article-date 15:42 13-11-2018

Զգուշացիր ավտոմեքենայից. Երևանում փորձել են թալանել Տարոն Մարգարյանին պատկանող «գոլդ» համարանիշներով Toyota-ն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանի Վ. Անտառային փողոցի բնակիչ՝ 27-ամյա Տարոն Մարգարյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 20։30-ից մինչև 22։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում փորձել են բացել իրեն պատկանող Toyota մակնիշի 88 TP 888 համարանիշի ավտոմեքենայի դուռը։ Նրանք տեխնիկական միջոցների գործադրմամբ վնասել են ավտոմեքենայի փականը և փորձել են գողություն կատարել կամ ավտոմեքենան փախցնել։ Տ. Մարգարյանը ոստիկաններին հայտնել է նաև, որ գողը կամ գողերը իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չեն հասցրել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Տ. Մարգարյանն աշխատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության բնակիչների իրավունքների պաշտպանության բաժնի պետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր