211652_close_icon
views-count2466 դիտում article-date 17:23 13-11-2018

Պեպ Գվարդիոլան չեմպիոնի հավակնորդների թվում չի նշել «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անդրադարձել է ԱՊԼ-ի այս առաջնությունում թիմի հեռանկարներին: «Կարծում եմ, որ «Ման Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին» և նույնիսկ «Արսենալն» ու «Տոտենհամը» չեմպիոնի հավակնորդներ են: Մենք ընդամենը 2 միավոր ենք առաջ: Նախորդ մրցաշրջանում մենք «Էնֆիլդում» միավորներ չվաստակեցինք, իսկ այս անգամ ոչ-ոքի խաղացինք: Նախորդ մրցաշրջանում դրսում մենք պարտվեցինք «Յունայթեդին», բայց այս անգամ՝ հաղթեցինք: Հիմա մենք կարող ենք մեզ լավ զգալ: «Ման Սիթին» փայլուն ամիս անցկացրեց հավաքականների խաղերի հետ կապված ընդմիջումից հետո, երբ մենք «Լիվերպուլի» հետ ոչ-ոքի խաղացինք, և վերջում չկարողացանք իրացնել 11 մետրանոցը: «Ման Սիթին» հզոր տեմպ է հավաքել», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր