52159 դիտում
13:27 14-11-2018
ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Խաչատրյանն ազատվել է ՀՀ ՃՈ պետի տեղակալի պաշտոնից. նա դառնալու է Ազգային ժողովում Սյունյաց աշխարհի «դեսպանը»
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արմեն Խաչատրյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Խաչատրյանի ազատման պատճառը ոչ թե նրա՝ աշխատանքում թերացումն է, կամ ինչ-որ խնդիրներ, այլ այն, որ նա առաջիկայում Սյունիքի մարզից «Իմ քայլը» դաշինքի ցուցակով առաջադրվելու է Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] զանգահարած մեծ թվով սյունեցիներ ասում էին. «Վստահ ենք, որ վերջապես մի խելքը գլխին, ուղեղով մտածող պատգամավոր կունենա սյունեցին, թե չէ, ով ընտրվել ա, Նոր տարուց Նոր տարի ա այցելել Սյունիք։ Հիմա գոնե գիտենք՝ ընտրելու ենք մեր հող ու ջրի մարդուն, էն հող ու ջրի, որը տվել է Համո Սահյան, Գուսան Աշոտ, Սերո Խանզադյան ու բազմաթիվ սիրված ու ճանաչված հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ։ Վերջապես կիմանանք, որ Սյունիքի խնդիրները Ազգային ժողովում բարձրացնող կունենանք, ու բարձրացված խնդիրներին Ա. Խաչատրյանը հետամուտ կլինի, որպեսզի լուծվեն»։
[b]«Իմ քայլը» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորության թեկնածու Արմեն Խաչատրյանն է
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0262048001542189019644764.jpg[/img]
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
11891 դիտում
23:30 24-02-2021
Նիկոլ Փաշինանի առաջարկությամբ Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից
3827 դիտում
22:49 28-06-2020
Սուրեն Պապիկյան. Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը
3304 դիտում
12:14 29-05-2017
Նունե Խաչատրյանն ազատվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից