41550 դիտում
23:02 14-11-2018
Հույս ունեմ ստանալ Ձեր աջակցությունը, Ձեզ ներկայացնելու, մեզ հուզող խնդիրները միասին լուծելու և մեր երազանքների Լուսավոր Հայաստանը կառուցելու առաքելության իրականացման գործում.Վահրամ Ավագյան
Հարգելի հայրենակիցներ, Արագածոտնի մարզի հարգելի բնակիչներ,
Ինչպես տեղյակ եք, դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի է ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Որպես Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ, ով փոքրիշատե ծանոթ է մարզի հատկապես գյուղական համայնքների խնդիրներին, ցանկություն եմ հայտնել առաջադրվելու առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին թիվ 7 ընտրատարածքում՝ որպես պատգամավորության թեկնածու՝ «Լուսավոր Հայաստան կուսակցության» ռեյտինգային ընտրացուցակով։
Նպատակս է՝ արդար, թափանցիկ, քաղաքական պայքարով, Ձեր օգնությամբ հասնել հաջողության և ունեցած գիտելիքներս ու հմտություններս հնարավորության սահմաններում ծառայեցնել մեր մարզին եւ համայնքին։
Հույս ունեմ ստանալ ձեր աջակցությունը՝ Ձեզ ներկայացնելու պետության բարձրագույն օրենսդիր մարմնում, մեզ հուզող խնդիրները միասին լուծելու և մեր երազանքների Լուսավոր Հայաստանը կառուցելու առաքելության իրականացման գործում։
Վահրամ Ավագյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+