2741 դիտում
14:56 15-11-2018
Ամուսնությունը տղամարդու և կնոջ՝ իրենց կամքով միասնությունն է․ Տիգրան Ուրիխանյանի նախագիծը մերժվեց
Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը նշեց, որ Ուրիխանյանը նախագծով առաջարկում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների կնքման շարքում լրացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը: Դրանով կբացառվի նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքումը:
«Սահմանադրության 35 հոդվածի առաջին մասով արդեն իսկ սահմանվում է, որ ամուսնությունը հնարավոր է կնոջ և տղամարդու միջև: Բացի այդ, ամուսնության համար անհրաժեշտ պայմաններն ամրագրված են նաև Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական՝ 18 տարեկան տարիքի հասնելը»,- ասաց փոխնախարարը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ և օրենքներով այդ խնդիրներն արդեն իսկ կարգավորված են, կառավարությունը մերժեց Ուրիխանյանի առաջարկած փոփոխությունները:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շահարկումներից խուսափելու և պարզաբանում կատարելու համար հետաքրքրվեց. «Հիմա ենթադրենք երկու տղամարդ կամ երկու կին գնում են զագս ու ասում են՝ մենք ուզում ենք ամուսնանանք, կա՞ արդյոք օրենսդրական որևէ ճանապարհ կամ հնարավորություն, որ նրանց ամուսնությունը գրանցվի»:
Փոխնախարարն ասաց, որ օրենքով նման հնարավորություն չկա, Սահմանադրության 35 հոդվածով հստակ նշվում է, որ ամուսնությունը տղամարդու և կնոջ՝ իրենց կամքով միասնությունն է:
Նմանատիպ նյութեր
2941 դիտում
14:35 25-04-2019
Կառավարությունը մերժեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած օրենքի նախագիծը
4007 դիտում
18:18 02-10-2021
Տիգրան Արզաքանցյանը անդամագրվել է Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությանը
6392 դիտում
19:03 04-04-2017
Իշխանությունները չեն գրանցել ինժեներ Ծյածյայի և ռոբոտ կնոջ ամուսնությունը
Այս բաժնից
883 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
634 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
706 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան