61012 դիտում
14:52 15-11-2018
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են 34-ամյա վարորդի Volkswagen-ն ու 51-ամյա վարորդի Mitsubishi Pajerօ IO-ն. վերջինը կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղաքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արգիշտի Ազիզյանի վարած Volkswagen մակնիշի 33 TԼ 724 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ՝ 51-ամյա Մայիս Արզումանյանի վարած Mitsubish Pajero IO մակնիշի 34 AP 557 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթներին ու ցանցե ճաղավանդակներին ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդներից Մ. Արզումանյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 43-ամյա Սիրանույշ Արզումանյանը և 23-ամյա Արման Արզումանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վատի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմոնքի պետի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվողղ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+