Վաչագան Ղազարյանը կալանավորվել է
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը կալանավորվել է, այս մասին [url=https://www.tert.am/am/news/2018/11/15/Vachagan-ghazaryan/2845774]Tert.am[/url]-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասել էր, որ Վաչագան Ղազարյանը կկալանավորվի։
«Վճռաբեկ դատարանը բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի բողոքը՝ օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու և գրավի կիրառումը անթույլատրելի ճանաչելու»,- ասել էր Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանն ազատ էր արձակվել Վերաքննիչ դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավի դիմաց:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/11/15/Vachagan-ghazaryan/2845774]այստեղ[/url]