211652_close_icon
views-count23936 դիտում article-date 14:28 16-11-2018

Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին պարգևատրելու համար

ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝ Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։ Այս մասին ասված է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ՀՀ կառավարության էջում: Թուրքմենստանում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Գոռ Մինասյանն էլ նվաճեց աշխարհի առաջնության արծաթե մեդալ:

Նմանատիպ նյութեր