211652_close_icon
views-count13477 դիտում article-date 09:43 18-11-2018

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: [b]Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Թաս» կոչվող հատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:[/b] Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, [b]ռուսական կողմում կա կուտակված մոտ 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա: [/b]

Նմանատիպ նյութեր