211652_close_icon
views-count2373 դիտում article-date 16:19 09-11-2018

Արսեն Թորոսյանն այցելել է Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված չորս զինծառայողներին

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այցելել է Գորիս-Կուբաթլի ճանապարհին [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/08/1109591/]ավտովթարի [/url]հետևանքով վիրավորված մեր չորս զինծառայողներին, որոնք տեղափոխվել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Նախարարն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է, որ նրանցից մեկի ոտքն արդեն վիրահատել էին, իսկ մյուս երեքը կարիք ունեին ոչ վիրահատական կոնսերվատիվ բուժման։ «Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլորին: Ցավակցում եմ այս դժբախտ պատահարի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին և կիսում եմ նրանց վիշտը»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր