Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի Հայաստանի բաց առաջնության թվով 7-րդ մրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 18-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում տեղի ունեցավ Հայաստանի ազգային պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի Հայաստանի բաց առաջնության թվով 7-րդ մրցաշարը:
Մրցաշարին մասնակցում էին տարբեր կոնտակտային ոճի ֆեդերացիաների և ակումբների մարզիկներ:
Տեղի ունեցան գեղեցիկ մենամարտեր տարբեր տարիքային և քաշային կարգերում:
Մրցաշարը կազմակերպել էին Հայաստանի ազգային պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանը և փոխնախագահ Նաիրի Հակոբյանը։
Լուսանկարները՝ Քրիստինա Սարգսյանի